Իսկական կատաստրոֆա….2 ժամից ավելի հրշեջները, ոստիկանները, Երևանի քաղաքապետարանի և Նորք Մարաշի թաղապետարանի աշխատակիցները կենաց-մահու պայքարի արդյունքում..միայն տեսնեք ինչ է կատարվում




Արդեն 2 ժամից ավելի՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։



Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Արաբկիր վարչական շրջանից։ Հրշեջների հետ նաև կրակի տարածման դեմ պայքարում են օպերատիվորեն ժամանած Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ։ Հրշեջներին, քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակիցներին հաջողվեց կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ հսկայական հատվածներ փրկվեցին կրակի ճիրաններ դառնալուց, այդ թվում՝ Նորքի անտառն ու հեռուստաաշտարակը։ Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է անձամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև ճիշտ է հրդեհի տարածումն այս պահին կանխվել է, սակայն արտակարգ իրավիճակների նախարար Ֆ. Ցոլակյանի հանձնարարականով մեծ թվով հրշեջներ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարարությամբ մի քանի ժամ տեղում հերթապահություն են իրականացնելու։

Հրդեհաշիջման մյուս հատվածում էլ աշխատանքները ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/08/11/1132310/

Pendant plus de deux heures, plusieurs équipes de secours et d’incendie du ministère des Situations d’urgence ont combattu un incendie majeur à Nork, mettant ainsi leur vie en danger. Selon le photojournaliste Gagik Shamshyan, les pompiers travaillent sur plusieurs combats dans différentes directions contre le feu dans le district administratif de Nork Marash. Le feu et la fumée sont visibles même dans le district d’Arabkir.

Les pompiers luttent également contre la propagation de l’incendie, qui est dirigé par des agents du personnel administratif du district de Nork Marash, dirigé par le chef du district, Vaghinak Mkrtchyan. Il existe également des agents au Département de la police centrale et au Département de la police de Marash. Les pompiers participent également aux travaux de la municipalité d’Erevan, sous la direction de Kamo Areyan, conseiller du maire. Les pompiers, la mairie et le personnel administratif ont pu empêcher la propagation de l’incendie,

qui a sauvé de grandes parties de l’incendie, y compris la forêt de Nork et la tour de télévision. Le travail des pompiers est géré par le ministre des Situations d’urgence, Felix Tsolakyan lui-même. Le photojournaliste signale également que l’incendie a été évité pour le moment, mais le ministre des Situations d’urgence F. Sur l’ordre de Tsolakyan, un grand nombre de pompiers

restez sur place pendant plusieurs heures sur les ordres d’Arnold Harutyunyan, chef du département des secours d’Erevan et du maire Hayk Marutyan. Zaven Melkonyan, chef adjoint du département des secours d’Erevan, est responsable des autres activités de lutte contre les incendies.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *