Խոստովանություն եւ Աղոթք. Կիսվեք Ձեր էջում թող Աստված պահապան լինի ձեզ




Մեղքերի խոստովանությամբ պետք է պատրաստենք մեր սրտերը՝ դառնալու Անմեղի բնակարանը։ Չխոստովանված մեղքերն արգելում են, որ Քրիստոս մուտք գործի մեր հոգիներից ներս։ «Եթե խոստովանենք մեր մեղքերը, վստահ եղեք, որ Արդար Աստված պիտի ների մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբի մեր բոլոր անիրավություններից»: (Ա Հովհ 1:9)
Շատ ողորմելի ենք, եթե խոստովանությամբ մեղքերի թողություն ստանալու առիթը ունենալով, մենք շարունակում ենք մեր մեղքերի բեռը մեր ուսերի վրա պահել։ Խոստովանելը՝ մեղքերի բեռը մի կողմ թողնելն է։
Բարսեղ Մաշկեւորցին, խոսելով խոստովանության մասին, ասում է. «Ինչպես որ պղնձագործը ժանգոտած անոթը քուրայից անցկացնելով՝ մուրճի հարվածներով այն փայլեցնում է, նույնպեսեւ դու մեղքերով ժանգոտած հոգիդ խոստովանության քուրայի մեջ նետիր, եւ ապա բարձրից իջեցրու մուրճը, այսինքն՝ մեղադրանքի եւ հանդիմանական խոսքերը, որպեսզի հոգիդ վերստին պայծառանա»։ Բարսեղը ուզում է ասել, որ քրիստոնյա մարդը խոստովանության պահին ինքնամեղադրության եւ



ինքնահանդիմանանքի ճամփան պետք է ընտրի, որպեսզի կարողանա մեղքի ժանգը մաքրել իր հոգուց։ Ինչպես, երբ ծառի ճյուղերը էտվում են, ծառը իր զորությունը վերագտնում է, այնպես էլ, երբ քրիստոնյա մարդը խոստովանում է իր մեղքերը՝ Սուրբ Հաղորդության միջոցով իր զորությունն ու հոգեւոր պայծառությունն է վերագտնում:
Սուրբ Հաղորդությունը դեղ է մեր հոգու եւ մարմնի համար։ Այս դեղը մեզ օգտակար կլինի միայն ա՛յն ժամանակ, երբ խոստավանենք մեր մեղքերը։ Ինչպես, եթե հիվանդ մարդը չխոստովանի եւ չհրապարակի իր հիվանդությունը՝ դեղ չի ստանա եւ չի դարմանվի, այնպես էլ նա, ով Սուրբ Հաղորդությանը մոտենում է առանց խոստովանելու իր մեղքերը՝ թողություն եւ հոգու խաղաղություն չի գտնում։

Avec la confession des péchés, nous devons préparer nos cœurs à devenir la demeure de l’Innocent. Les péchés confessés empêchent le Christ d’entrer dans nos âmes. “Si nous confessons nos péchés, soyez assurés que le Dieu juste nous pardonnera nos péchés et nous purifiera de toutes nos iniquités.” (1 Jean 1: 9)
Nous sommes très pitoyables si nous continuons à porter le fardeau de nos péchés sur nos épaules, si nous avons la possibilité de recevoir le pardon par la confession. Avouer, c’est mettre de côté le fardeau du péché.

Au sujet de la confession, Barsegh Mashkevetsi a déclaré: «Tout comme le fabricant de cuivre, en retirant le navire rouillé du Coran, brille à travers les coups de marteau, vous jetez votre âme rouillée dans le Coran de la confession, puis abaissez le marteau d’en haut, c’est-à-dire l’accusation et les paroles de reproche, afin que votre âme puisse être restaurée. “Barsegh veut dire qu’au moment de la confession, le chrétien doit choisir le chemin de la condamnation et du sacrifice de soi afin être capable de nettoyer la rouille du péché de son âme. Tout comme les branches de l’arbre sont émondées, l’arbre reprend son pouvoir, tout comme un chrétien confesse ses péchés en retrouvant son pouvoir et son rayonnement spirituel par la sainte Communion.
La Sainte Communion est un médicament pour notre âme et notre corps. Ce médicament ne nous profitera que lorsque nous confesserons nos péchés. Tout comme si un malade ne confesse pas et ne fait pas connaître sa maladie, il ne recevra pas et ne sera pas guéri. Ainsi, celui qui approche de la Sainte Communion sans confesser ses péchés ne trouvera pas le pardon et la paix de l’âme.


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *