Ողջ ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել. Վեդիում մահացած ծննդկանին 2 հակասական եզրակացություն են տվել. նոր մանրամասներ. պարզվում է իրականում նա…





Արարատի մարզում օրերս գրանցված ողբերգական դեպքից հետո մարդիկ ակտիվ քննարկում են 29-ամյա Քնարիկ Մանուկյանի ու նրա չծնված երեխայի մահվան դեպքի հանգամանքները, զուգահեռաբար` զանազան վարկածներ առաջ քաշում:



Նշենք, որ վերջին տարիներին նման դեպքեր շատ են արձանագրվում. Վեդու ծննդատանը մի քանի անգամ է նորածնի մահվան դեպք գրանցվել, ընդ որում՝ հիմնականում նույն պատճառով: Այս դեպքում էլ պտուղը ծնվելուց առաջ շնչահեղձ է եղել՝ պորտալարով փաթաթված լինելու պատճառով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց մահացած Քնարիկ Մանուկյանի ընտանիքի անդամներից մեկը՝ հիշատակելով իրենց հայտնի դարձած նորածինների մահվան մի քանի դեպք:

Հայտնի չէ, թե որքանով են նախկինում գրանցված դեպքերն արձանագրվել և հայտնվել իրավապահների ուշադրության տակ, նրանցից քանիսին է առհասարակ իրավական ու մասնագիտական գնահատական տրվել ոլորտի լիազոր մարմնի՝ Առողջապահության նախարարության կողմից, թեկուզ նաև հենց նույն ծննդատան բժիշկների, որոնք առնվազն 50 համայնքի բնակչության են սպասարկում:

Սակայն ողբերգական այս վերջին դեպքը միանգամից մամուլը ցնցեց, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում այն կոծկել չէր հաջողվի:

Նկատենք, Առողջապահության նախարարությունն առայժմ անարձագանք է թողել ծննդկանի ու պտղի մահվան դեպքը, գնահատական տալու համար սպասում են՝ մինչև Քննչական կոմիտեն իր խոսքը կասի:

Դեպքից անմիջապես հետո նախարարության հատուկ խումբը գործուղվել է Վեդու ծննդատուն, ինչպես փոխանցեցին 168.am-ին՝ արձանագրության մի օրինակը գտնվում է նախարար Արսեն Թորոսյանի ձեռքի տակ:

Քնարիկի ընտանիքի անդամները 168.am-ի հետ զրույցում տարակուսած արձանագրում են՝ դատաբժշկական եզրակացությունը լրիվ հակասում է մոր ու մանկան մահը կանխել չկարողացած Վեդու ծննդատան բժիշկների եզրակացությանը:

Երևան ուղարկված մոր ու պտղի դիերի փորձաքննության արդյունքները, ըստ մահացածի հորեղբոր՝ Ածին Մանուկյանի, վկայում են՝ արնահոսության հետևանքով մայրն է մահացել, պտուղը պորտալարով է խեղդվել: Մինչդեռ Վեդիում միջադեպի օրն ընտանիքի անդամներին ասել են, որ Քնարիկի կյանքը չի հաջողվել փրկել՝ դեպի սիրտ պոկված տրոմբի պատճառով:

«Դատաբժիշկը հաստատել է, որ արնահոսությունից է Քնարիկը մահացել, իսկ իրենք արդարանում էին՝ ասելով, որ երակից տրոմբ ա պոկվել, գնացել դեպի սիրտ՝ վիրահատության պահին: Մեզ տենց էին բացատրում ու փորձում էին իբր դրանով հանգստացնել էդ խառը պահին: Նիուժելի էսքանից հետո չէին ուզում իրանց մեղքը վիզ վերցնեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քնարիկի հորեղբայրը:

Մահացածի ընտանիքի անդամները համոզված են, որ, եթե պորտալարի փաթաթված լինելու փաստով բժշկները շտապողական քայլեր ձեռնարկեին, և առավոտյան, երբ Քնարիկին հետազոտելուց անմիջապես հետո կեսարյան հատում անեին, բալիկը ողջ-առողջ կծնվեր, մայրն էլ չէր մահանա անհեթեթ պատճառով:

«Նույն օրը մասնագետները հիվանդանոցում դոպլեր անելուց հետո են նկատել, որ պորտալարը փաթաթված է եղել երեխայի պարանոցին, հերթական կոնսուլտացիայի համար էր գնացել Քնարիկն իրականում, և ոչ թե՝ ծննդկանի ցավերով:

Երեխան այդ օրը մանկապարտեզի հանդես ուներ, Քնարիկը ժամը 12-ին սկեսրայրի հետ գնացել էր հետազոտվելու, որ հետ գար մանկապարտեզ՝ բալիկի հանդեսին մասնակցելու: Հղիության վերջին շաբաթն է եղել, մտել է ծննադտուն, ստուգել են, ասել են՝ հետ մի գնա տուն, ավելի լավ է՝ այսօր ազատվես: Սկզբում ասել են՝ մի երեք ծննդկան ունենք, եղածների մեջ քո վիճակը լավ է, սպասիր, նրանց հերթով ազատենք ու քեզ կանցնենք: Քնարիկն իրեն շատ լավ է զգացել, մի քիչ էլ ամաչկոտ էր, սկեսրայրի մոտ ցույց չի տվել, որ ինքն էլ ցավեր ունի: Քանի որ հերթում պիտի սպասեր, ինքն էլ լուռ սպասել է առավոտվա 12-ից մինչև երեկոյան 7-ը, բայց էդ սպասելու պահին կեսարյան հատում անելու մասին խոսք չի գնացել:

Մի քանի ժամ հետո հերթը հասել է մեր աղջկան, Քնարիկին տարել են հետազոտելու, որ ներս մտցնեն, սկեսրայրը զանգել է տնեցիներին, հարսի մորը գյուղից է կանչել, տղուն է զանգել Մոսկվա, կանչել է, որ գա երրորդ բալիկի ծնվելու աչքալուսանքին հասնի: Նա էլ հենց էդ պահին տոմսն առել, նստել է ինքնաթիռ: Ոչ մի վատ բան չենք սպասել, չկար մի պատճառ, մտքներովս չէր անցնի սենց բան: Նորմալ հղիություն է տարել Քնարիկը, սպասում էինք, որ պիտի աչքալուսանքը լսեինք, քեֆ անեինք, ուրախանայինք: Ծնարանում երեկոյան ժամը 19-ի շրջանում բժշիկները նորից էխոն անելուց հասկացել են, որ երեխան պուլս չունի, զարկերակը չի լսվում, եկել են սկեսրայրի մոտ, ասել են՝ երեխան մահացած ա ծնվելու, որոշեք՝ կա՛մ սրսկումով արհեստական վիժում ենք տալիս, կա՛մ կեսարյան հատումով երեխային հանում ենք, ո՞րն եք ընտրում: Նա էլ, թե՝ ես տղամարդ եմ, ի՞նչ իմանամ՝ ի՞նչ է հարկավոր, մասնագետները դուք եք, ինքներդ որոշեք:

Բժիշկները որոշել են նորից հրաժարվել կեսարյան հատումից, սրսկումով ինքնավիժում են առաջացրել:

Մահացած պտուղը մեկ ու կես ժամ մնացել է ներսում, մինչև որ ինքնավիժումը կազմակերպեն… հետո բանը բանից անցել է, Քնարիկի մոտ արնահոսություն է սկսվել: Մենք՝ բանից անտեղյակ, տեսնում ենք՝ լարված եռուզեռ է հիվանդանոցում, Երևանից շտապ կանչ են արել, հետո դուրս են գալիս բժշիկները, մեզնից արյուն են ուզում, երկու անգամ գնացինք Արատաշտից արյուն բերեցինք, իրենք էլ ունեցած արյունը տոպրակներով ներարկել էին Քնարիկին… բայց իզուր, մի քանի ժամ պայքարել են գոնե մոր կյանքը փրկելու համար… բայց բժիշկների հանցավոր անփութության պատճառով կորցրինք մեր 29-ամյա Քնարիկին էլ, լույսի պես բալիկին էլ: Քնարիկի ամուսինը եկավ, բայց հասավ տեղ ու կնոջ, երեխայի դիերը գրկեց»:

Ծնունդով ուրցաձորցի Քնարի

 Մանուկյանի չծնված աղջիկը երրորդ երեխան պիտի լիներ երիտասարդ ընտանիքում, տղան սովորում է երրորդ դասարանում, աղջիկը 4 տարեկան է:

Նշենք, որ այդ օրը Վեդու ծննդատան հերթապահ բժիշկը մանկաբարձ-գինեկոլոգ, նույն բաժանմունքի վարիչ Աշոտ Խաչատրյանն է եղել: Նրա հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, իսկ ծննդատան գլխավոր բժիշկ Վաչիկ Մաթևոսյանը կարճ պարզաբանում տվեց.

«Մենք երեք օր է՝ շոկի մեջ ենք, վերլուծում ենք կոնսիլիումներ ենք անում, հավատացեք, արվել է հնարավորը, բայց սրանից ծանր դեպքերում հաղթահարել ենք, Քնարիկի կյանքը փրկել չկարողացանք: Իրականում բժշկի հսկողության պակաս չի եղել, սպասելու ժամերին մոնիտորով հսկվել է հղիի վիճակը, վերահսկողության տակ է եղել ծննդկանը, պարզապես կեսարյան հատում բաժանմունքի վարչի կողմից ցուցված չի եղել:

Գիտեմ՝ դաժան կորուստ է, ընդունում եմ, ծանր է վիշտը Քնարիկի որբացած ընտանիքի, իրենց մեծ ընտանիքների համար, ինձ համար շատ ցավալի է, որ երեխաներն առանց մայր պիտի մեծանան: Մենք այս մարզում գիտենք գրեթե բոլորին, ընտանիքները ճանաչում են միմյանց, բայց գիտեն նաև ինձ, իմ ունակությունները՝ որպես մասնագետի, ծննդատան կազմակերպիչ ղեկավարի:

Չգիտեմ՝ էլ ինչ կարող էինք անել, որ չենք արել այդ օրը… մենք այս հարցի պատասխանը կոնսիլիումներում ենք փորձում գտնել, ծանր միջադեպից խուսափելու համար մտածում ենք՝ ինչն է ուշացել… չգիտեմ.. չեմ շտապի եզրահանգումներ անել, թող դատաբժշկական փորձաքննությունը գնահատական տա»,- ասաց ծննդատան գլխավոր տնօրեն Վաչիկ Մաթևոսյանը՝ նշելով, որ օրենքի առաջ պատրաստ են պատասխանատվություն կրել՝ բաժանմունքի վարիչի հետ միասին, եթե ապացուցվի իրենց գործոնը:

After a tragic incident in Ararat province, people are actively discussing the circumstances of the death of 29-year-old Knarik Manukyan and his unborn child, as well as various hypotheses.

It should be noted that there have been many such cases in recent years. There have been several deaths in the Vedi maternity hospital, mostly for the same reason. In this case, too, before birth, the fetus was inhaled because of being wrapped in a cord. A member of the family of deceased Knarik Manukyan told 168.am, referring to several cases of deaths of newborns that have become known.

It is not known to what extent the previous cases were recorded and brought to the attention of law enforcement, some of which were generally given a legal and professional assessment by the area’s authorized body, the Ministry of Health, even of the same maternity physicians who serve at least 50 communities.

However, this tragic recent case has shaken the press at once, and even if it were so desperate it would not succeed.

Note that the Ministry of Health has not yet responded to the death of the baby and the fetus, waiting for an evaluation until the Investigative Committee says its word.

Immediately after the incident, a special group of the ministry was dispatched to the Vedi maternity hospital, as 168.am was told, a copy of the protocol is in the hands of Minister Arsen Torosyan.

Members of Knarik’s family told 168.am that the forensic report is in complete contradiction with the opinion of doctors at the Vedi Maternity Hospital who could not prevent the death of their mother and child.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *